2018 թվականի լավագույն Android սմարթֆոնները` ըստ Android Authority-ի (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

2018 թվականի լավագույն Android սմարթֆոնները` ըստ Android Authority-ի

Android Authority-ն ամփոփել է տարին՝ նշելով բոլոր այն սմարթֆոնները, որոնք արժանի են լավագույնի կոչմանը:

Փորձագետները գնահատել են սմարթֆոնների ձայնը, տեսախցիկը, մարտկոցի աշխատանքը և այլն:

Լավագույն սմարթֆոնը

Հաղթողը՝  Samsung Galaxy Note 9

Հաղթողն ընտրվել է բոլոր թեստերի արդյունքների հիման վրա: Հաշվի է առնվել ամեն ինչ՝ սմարթֆոնի անտաքին տեսքից՝ մինչ լուսանկարներ:

Կարևոր է, որ սմարթֆոնը լինի լավագույնը՝ բոլոր հատկանիշներով: Samsung Galaxy Note 9-ը չի տապալել ոչ մի թեստ:

Սմարթֆոնների լավագույն նորարարությունները

Եթե սմարթֆոնի այս կամ այն գործառույթի աշխատանքը գնահատելը հեշտ է, ապա ավելի բարդ է հասկանալ, թե որոնք են լավագույն նորարարությունները: Այդ իսկ պատճառով, հարթակն անցկացրել է հարցում՝ առաջարկելով իր տարբերակները, ինչպես նաև հաշվի առնելով լավագույն նորարարությունների՝ օգտատերերի առաջարկած տարբերակները: Արդյունքում՝ նշվել է 3 նորարարական գործառույթներ, որոնք ճանաչվել են լավագույնն այս տարի:

Duplex-ը՝ Google-ից

Սա արհեստական ինտելեկտի վրա հիմնված տեխնոլոգիա է, որը թույլ է տալիս ձայնային օգնականին զանգահարել սրճարաններ՝ սեղաններ ամրագրելու համար, տոմս գնել և, օրինակ, պատվիրել պիցցա:

Ծալվող սարքեր՝ Samsung-ից և Royole-ից

Խոսքը Samsung-ի ծալվող սմարթֆոնի՝ FlexPai-ի մասին է, որի ներկայացման համար այս տարի ընկերությունը կազմակերպել էր հատուկ ցուցադրություն:

Դիսփլեյում տեղադրված է մատնահետքի սկաներ՝ Vivo-ից

Android Authority-ի փորձագետների կարծիքով՝ այս տեխնոլոգիան առաջին քայլն է, որը թույլ է տալու հետագայում ունենալ մատնահետքի սկաներ, որը կճանաչի մատնահետքը էկրանի ցանկացած հատվածում:

Լավագույն դիսփլեյը

Հաղթողները՝ Samsung Galaxy Note 9 և Razer Phone 2

Այս անվանակարգում հաղթողին որոշելու համար հրավիրվել են մասնագետներ Spectracal-ից, ովքեր գնահատել են դիսփլեյի բոլոր հատկանիշները:

Բոլոր հատկանիշների համադրմամբ՝ լավագույնն է ճանաչվել  Samsung Galaxy Note 9-ը: Huawei Mate 20 Pro-ն և Samsung Galaxy S9-ը մի փոքր են զիջում այդ սմարթֆոնին:

Մասնագետները նշել են նաև լավագույն դիսփլեյը խաղերի համար: Այս անվանակարգում բացարձակ առաջատարը  Razer Phone 2-ն է:

Լավագույն ձայնը

Հաղթողը՝ LG V40 ThinQ

Այս անվանակարգում հաղթողին որոշել են SoundGuys-ի մասնագետները: Նրանք շատ տարբեր թեստեր են անցկացրել` գնահատելով բարձրորակ ձայնի ամենատարբեր բաղադրիչները: Բոլոր թեստերի համադրությամբ լավագույնն է ճանաչվել  LG V40 ThinQ-ը, որն ունի 32-բիթ Hi-Fi-DAC և հզոր ձայն:

Բացի դրանից, լավագույնն են համարվել նաև Asus ROG Phone, Nokia 7.1 և Samsung Galaxy S9 + սմարթֆոնները: The RED Hydrogen One, Huawei P20 և Huawei P20 Pro սմարթֆոններն արժանացել են ձայնի որակի բացասական գնահատականի:

Լավագույն մարտկոցը

Հաղթողները՝ Huawei P20 Pro և Huawei Mate 20 Pro

Այս անվանակարգում ևս անցկացվել են շատ հետազոտություններ, սակայն մեծ ուշադրությոն է դարձվել նրան, թե որքան արագ է լիցքավորվում սմարթֆոնի մարտկոցը, և որքան երկար է էներգիան պահպանվում:

Հաղթող է ճանաչվել Huawei Mate 20 Pro-ն, որն ընդամենը 15 րոպեում լիցքավորվում է 40%, 30 րոպեում՝ 76%, իսկ մեկ ժամում` 99%:

Լավագույն տեսախցիկ

Հաղթողները՝ Samsung Galaxy Note 9 և Pixel 3/3 XL

Այս անվանակարգում գնահատվել են սմարթֆոնների տեսախցիկների դասական հատկանիշները, ինչպես նաև նորարարական լուծումները:

Առաջին դեպքում հաղթող է ճանաչվել  Galaxy Note 9-ը, որն իր բոլոր չափանիշերով գերազանցել է մյուս սմարթֆոններին:

Այս դասակարգում մասնագետները դրական գնահատականի են արժանացրել նաև HTC U12+, Samsung Galaxy S9+, LG G7, Huawei Mate 20 Pro և Sony Xperia XZ3 սմարթֆոնները:

Մյուս դասակարգմամբ գնահատվել են այն սմարթֆոնները, որոնք օգտագործում են արհեստական ինտելեկտը՝  ավելի որակյալ լուսանկարներ ստանալու համար: Այստեղ բացարձակ առաջատարը Google Pixel 3-ն էր:

Այս սմարթֆոնին չափորոշիչներով մոտ են եղել Huawei P20 Pro, Huawei Mate 20 Pro, Xiaomi Mi A2, LG V40 և Vivo Nex սմարթֆոնների տեսախցիկները:

Լավագույն գինը

Լավագույն սմարթֆոնը գին-որակ հարաբերակցությամբ ճանաչվել է Pocophone F1-ը՝ Xiaomi-ից: Այն արժի մոտավորապես 300 դոլար:

Նշվել է նաև մոտ 550 դոլար արժողությամբ OnePlus 6T սմարթֆոնը, որը իր գնի համեմատ առաջարկում է շատ մրցակցային պարամետրեր և ժամանակակից դիզայն:

Սիրարփի Աղաբաբյան