«…Մի փոքր էլ մեր ձեռքը դիմացի ու մեզ Տիրություն արա, միակ հույսը Դու ես»
Advertisement 1000 x 90

«…Մի փոքր էլ մեր ձեռքը դիմացի ու մեզ Տիրություն արա, միակ հույսը Դու ես»

«Այս ընտրություններն, իմ կարծիքով, այս ձևաչափով վերջինն են լինելու։

Իմ մոտ ընտրություններից առաջ միշտ մի հարց ա լինում, բա մյուսին ովքեր են մասնակցելու 🙂

Ես սպասում եմ մոտակա մեկ տարում առնվազն երկու կամ երեք նոր խոշոր ընդդիմադիր խաղացողների առաջացմանը, քանի որ հին ֆորմատը այլևս չի աշխատում, ամենայն հարգանքով հին ֆորմատի հանդեպ։

ԱԺ-ն իր ապագա ձևաչափով այլևս վերջնական դառնալու ա կնոպկա սղմող, մեկ մարդու կառույց և հիմնական ինտրիգը տեղափոխվելու ա արտախորհրդարանական դաշտ, որը և կձևավորի նոր ընտրությունների ու նոր ընտրական օրենսգրքի հասարակական պահանջը։

Այս ամենն իհարկե մի պայմանով, եթե սեփական բացարձակ իշխանությունից Փաշինյանը չորոշի վերջնական տրորել բոլոր հնարավոր ընդդիմադիր սածիլները, ինչը շատ հավանական է։

Ուղղակի քանի որ մենք փոքր երկիր ենք ու սակավաթիվ ազգ, ապա ռեյծինգացավով տառապողին ապագայում շատ բարդ է լինելու շոուներով ապահովել կիսասոված ժողովրդին, իսկ այդ ուղղությամբ բռնվելիք մարդկանց քանակը հաշվելի է և սահմանափակ։

Իհարկե կարելի է ընթացքում սեփական թիմից մի քանի հոգի էլ կալանավորել, բայց դե սեփական թիմի քանակն էլ է հաշվելի և սահմանափակ 🙂

Մեզ բոլորիս համբերություն եմ մաղթում, իսկ Աստծուն էլի եմ խնդրում, մի փոքր էլ մեր ձեռքը դիմացի ու մեզ Տիրություն արա, միակ հույսը Դու ես :)»- ֆեյսբուքյան էջում գրել է բլլոգեր Տիգրան Քոչարյանը:



Նման նյութեր