Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի թիվ 2 դպրոցում տեղակայված 29/3 ընտրատեղամասն այնպես է կահավորված, որ քվեախցիկների հետևում բացվող դուռ կա: Մուտք գործելով տեղամաս` նկատեցինք, որ հանձնաժողովի անդամները քվեախցիկի կողքով ելումուտ են անում «բուֆետ» ցուցանակ ունեցող դռնից ներս բացվող սենյակ:
Նույն պահին նրանց կողքին քվերակություն էր կատարում մի քաղաքացի: ՏԸ հանձնաժողովի նախագահ Գագիկ Գևորգյանից հետաքրքրվեցինք՝ տեղամասը կահավորելիս նկատե՞լ եք, որ քվեախցիկների հետևում բացվող դուռ կա: «Նախ` անմիջապես հետևը չի, հետո` մենք ծածկել ենք այնտեղ, գիտակցաբար, դա հաշվի առնելով` պլակատներով ծածկել ենք, որ որևէ տեսարան չլինի այնտեղից»,- ասաց հանձնաժողովի նախագահը: