
Այսօր Մաշտոցի համալսարանում տեղակայված թիվ 9/31 ընտրական տեղամասում «Իմ քայլը» դաշինքով առաջադրված պատգամավորության թեկնածու Ալեն Սիմոնյանի քվեարկության ժամանակ մի տարեց կին վատացավ։ Սիմոնյանն արդեն քվարկել էր ու մեզ հարցազրույց էր տալիս, երբ մեկ-երկու մետր այն կողմ նկատեցինք, որ մի կին ուշագնաց եղավ և ընկավ գետնին։ Սիմոնյանը թողեց հարցազրույցն ու մոտեցավ տիկնոջն օգնելու։ Տևական ժամանակ կնոջ գիտակցությունը չէր վերականգնվում։ Ալեն Սիմոնայնն առաջարկեց շտապօգնություն կանչել, բայց, բարեբախտաբար, որոշ ժամանակ անց կարողացան կնոջը ուշքի բերել։