Արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը ժամը 14:00-ի դրությամբ մասնակցել է 636 հազար 55 քաղաքացի կամ ընտրողների 24,53 տոկոսը: ԿԸՀ տեղեկատվական կենտրոնում այս մասին ասաց ԿԸՀ անդամ Սիլվա Մարկոսյանը:
2017 թ-ի ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունների քվեարկությանը ժամը 14:00-ի դրությամբ մասնակցել էր 33.46 տոկոսը:
«Թիվ 1 ընտրական տարածքում քվեարկելու իրավունք ունեցողների թիվը 200 հազար 915 է, ժամը 14:00-ի դրությամբ մասնակցությունների թիվը 46 հազար 618 կամ 24.02 տոկոս: Թիվ 2 ընտրատարածքում քվեարկելու իրավունք ունեցողների թիվը 213 հազար 578 է, մասնակցողների թիվը 50 հազար 940 է կամ 23,85 տոկոս, թիվ 3 ընտրատեղամասում քվեարկելու իրավունք ունեցող 225 հազար 181 քաղաքացիներից քվեարկությանը դեռ մասնակցել է 53 հազար 472 քաղաքացի կամ 23,75 տոկոսը»,- ներկայացրեց Մարկոսյանը:
Մնացած տվյալներին կարելի է ծանոթանալ այստեղ:
Մայրաքաղաք Երևանում քվեարկելու իրավունք ունեցող 849 հազար 912 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 199 հազար 971-ը կամ ընտրելու իրավունք ունեցողների 23,53 տոկոսը:
Ըստ խոշոր մարզկենտրոնների և մարզերում հազարից ավելի ընտրող ունեցող համայնքների` ամենաակտիվ մասնակցությունը եղել է Կապանում, մասնակցել է ընտրողների 31,68 տոկոսը: Ամենացածր մասնակցությունը եղել է Գյումրիում, քվեարկել է ընտրողների 18,22 տոկոսը:
«Ընդհանուր առմամբ 2 մլն 592 հազար 479 ընտրողներից 14:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 636 հազար 055 քաղաքացի կամ 24,53 տոկոսը»,- ասաց Մարկոսյանը: