
Տեղեկատվական անվտանգության հարցերի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Sputnik Արմենիայի եթերում պարզաբանում է, թե Ազգային ժողովի քարոզարշավի ընթացքում ինչու և ինչպես են քաղաքական ուժերն օգտագործել սոցիալական ցանցերը։
Մարտիրոսյանի խոսքով` քարոզարշավի ընթացքում սոցիալական ցանցերը շատ լրջորեն օգտագործվել են երկու պարզ պատճառով։ Առաջինը` հեղափոխություն ինքը սկսեց թելադրել սոցցանցային շփումը ընտրողի հետ, երկրորդ` քարոզարշավը շատ կարճ էր, այսինքն փաստացի ռեալ աշխարհում բարդ էր քաղաքական ուժերի համար (համախոսհների թվի առումով)։
«Ցանցերը տալիս են ամենահեշտ և ամենաէժան հնարավորությունները, որովհետև նույն ֆեյսբուքյան գովազդն անհամեմատ էժան է, քան արտաքին գովազդը կամ հեռուստագովազդը, և ավելի թիրախավորված։ Դու կարող ես շատ նեղ հանրային թիրախային խումբ ընտրել»,– ասաց փորձագետը։
Նրա խոսքով` կային թիմեր, որոնք այդ նպատակով մասնագետներ էին հրավիրել, կային թեկնածուներ, որոնք քարոզարշավը ոչ պրոֆեսիոնալ էին անում սոցցանցերում։