ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն այս տարի դիտարկել է 39 հեռուստառադիոընկերություն, որոնք ընտրությունները լուսաբանելու հայտ էին ներկայացրել: Այս մասին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում նշեց ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Տիգրան Հակոբյանը:
Նրա խոսքով` խախտումներ չեն հայտնաբերվել` դեկտեմբերի 8-ի ժամը 18:00-ի դրությամբ:
«Այդ ժամանակահատվածում չի եղել ոչ մի բողոք միջազգային կազմակերպությունների կողմից, չի եղել 11 քաղաքական ուժերի կողմից»,- ասաց նա՝ հավելելով, որ առ այսօր բոլոր հեռարձակողները պահպանում են և՛ Ընտրական օրենսգրքի, և՛ Ռադիոյի և հեռուստատեսության մասին օրենքի մեթոդաբանության դրույթները:
Տիգրան Հակոբյանն ընդգծեց, որ այս ընտրություններին լրագրողները թեկնածուների հետ շրջում էին, և այս անգամ, ըստ մշտադիտարկման արդյունքների, լրագրողները շատ ավելի էին տիրապետում թեմային:
«Վերջնական մշտադիտարկման արդյունքները մենք կհրապարակենքդեկտեմբերի 13-ին, որտեղ կլինի ամբողջական պատկերը, և կլինի մեր եզրակացությունը»,- հավաստեց նա: