Միացյալ Նահանգների The Boring Company ընկերությունը մինչև դեկտեմբերի 18-ը հետաձգել է Լոս Անջելեսի (Կալիֆոռնիայի նահանգ) տակ ստորգետնյա տրանսպորտային թունելի բացումը և ցուցադրումը: Twitter-ում այս մասին գրել էէ ամերիկացի ձեռնարկիչ Իլոն Մասքը, որին պատկանում է այդ ֆիրման:
Հոկտեմբերին Մասքը հայտնել էր, որ թունելը, որն ինքը մտահղացել է որպես հասարակական տրանսպորտի ավանդական տեսակների այլընտրանք, կբացվի դեկտեմբերի 10-ին: Այժմ, ինչպես նա պարզաբանել է, այդ պլանները շտկվել են: «Գործարկումը դեկտեմբերի 18-ին Է»,- նշել է ձեռնարկիչը՝ հավելելով, որ «կլինի ավելին, քան թունելի բացումը»:
3,2 կիլոմետր երկարությամբ թունելը գցված է Լոս Անջելեսի հարավային արվարձանի տակ: Նախագծի նապատակն այնպիսի տեխնոլոգիաների մշակումն է, որոնք անհրաժեշտ են մեծ քաղաքներում տրանսպորտային համակարգերի ստեղծման համար: