
Չեխիայի ոստիկանությունը մանրամասներ է ներկայացրել Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի որդու ձերբակալությունից: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, Չեխիայի ոստիկանության խոսնակ Յան Դանեկը նշել է, որ Նարեկ Սարգսյանը հայտնաբերվել է Չեխիայի մայրաքաղաքի Պրահա-5 թաղամասի բնակարաններից մեկում:
«Ձերբակալությունն իրականացվել է ոստիկանական հատուկ գործողությամբ, քանի որ կասկածներ են եղել, որ վերջինս զինված է»,- ասել է Դանեկը՝ ավելացնելով, որ Սարգսյանը կմնա նախնական կալանքի տակ, մինչև դատարանը որոշում կկայացնի նրան Հայաստանին արտահանձնելու հարցով: