«Արամ Ասատրյանի արձանը դրեցին, հասկացանք, ամեն ինչ իր չափը պիտի ունենա». Միքայել Պողոսյան. armtimes.com
Advertisement 1000 x 90

«Արամ Ասատրյանի արձանը դրեցին, հասկացանք, ամեն ինչ իր չափը պիտի ունենա». Միքայել Պողոսյան. armtimes.com

«Ես Արամ Ասատրյանի հանդեպ ոչ մի բան չունեմ, բայց ամեն ինչ իր չափը պիտի ունենա: Արձանը դրեցին, հասկացանք…». անդրադառնալով Էջմիածնում ռաբիս երգիչ Արամ Ասատրյանի անունով փողոց անվանակոչելուն՝ armtimes.com-ի հետ զրույցում ասել է երգիչ, դերասան Միքայել Պողոսյանը:

Նա ընդգծեց, որ այս ամենը «ամեն մեկի ճաշակի ու պաշտամունքի խնդիր է, բայց չի կարելի փաթաթել մարդկանց վզին»: «Իմ կարծիքով` դա սխալ որոշում է»,- հավելեց Պողոսյանը: Դիտարկմանը, թե Արամ Ասատրյանի որդու կարծիքով իր հայրը ոչնչով չի զիջում Շարլ Ազնավուրին, Կոմիտասին, Մոնթեին, Արամ Խաչատրյանին, Պողոսյանը պատասխանեց.

«Նրա տղան էլ իր շարունակողն է, ես չեմ ուզում խառնվել այդ թեմաներին, որոնք ինձ համար անտանելի, անդուր թեմաներ են: Տղայի մենթալիտետն ու ապրելակերպը իրենց խնդիրն է, ես չեմ ուզում առնչվել»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:



Նման նյութեր