«Մենք մտնում ենք մի փուլ, երբ թռիչք գործելու շանս է ստեղծվել». Աղասի Թադևոսյան
Advertisement 1000 x 90

«Մենք մտնում ենք մի փուլ, երբ թռիչք գործելու շանս է ստեղծվել». Աղասի Թադևոսյան

Մշակութաբան Աղասի Թադևոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՀՀԿ-ի մերժումը ավարտվեց։ Այսօրվանից նոր շրջան է սկսվում։ Պարզ է, որ միանգամից դրախտում չենք հայտնվելու։ Մարդիկ պետք է փոխվեն, մտածողություն ու սովորություններ պետք է փոխվեն։ Բայց մի բան ակնհայտ է, մենք այլևս չունենք պետությունը և ժողովրդին հարստահարող ռեժիմ։ Ունենք քաղաքական իշխանության եկած նոր սերունդ, ով թեկուզ սխալներով, թեկուզ վայրիվերումներով, վիճելի մոտեցումներով, բայց երկիրը զարգացնելու քաղաքական կամքով է օժտված։ Մենք մտնում ենք մի փուլ, երբ թռիչք գործելու շանս է ստեղծվել։ Սա է մեր հիմնական ձեռքբերումը։ Եվ այն ձեռքից բաց թողնել չի կարելի։ Դրական մթնոլորտը, այսօրվա ու ապագայի հանդեպ հույսն ու վստահությունը պետք է կայունացնել ու դարձնել Հայաստանի հիմնական բնութագրիչը»։