«…Վայ erexeq, տեսաք, Սահակյանը թուրքերեն բառ ասեց…»
Advertisement 1000 x 90

«…Վայ erexeq, տեսաք, Սահակյանը թուրքերեն բառ ասեց…»

Փաստաբան Երվանդ Վարոսյանի նախօրեին արած գրառումը. «Վայ, erexeqqq, տեսա՞ք, Ռուբեն Սահակյանը թուրքերեն բառ ասեց, ցըմփ ցըմփ հուուուու…

Ա՛յ, երեխեք, որ հումորից հեռու եք, դա բնական է, բայց մտածե՞լ եք, որ այդ թուրքերեն բառը նա երևի 1988 թվականին Սումգայիթում է լսել, կամ 1989 թվականին Ռոստովում թուրքերի դատերին որպես տուժողների ներկայացուցիչ մասնակցելուց, կամ 1990 թվականին Բաքվի դատարանում ճառ ասելիս ու թուրքերի մեջ կանգնած, թուրքերին քոչվոր ոհմակներով ցեղասպաններ կոչելիս…

Բայց ձեզնից շատերն այդ օրերին միայն ծնվում էին, որ հետո մեծանան ու 30 տարի հետո կատարվողից ու իրականությունից հասկանան մենակ մի բան` վայ erexeq, տեսաք, Սահակյանը թուրքերեն բառ ասեց…»:



Նման նյութեր