
«Շնորհավորում եմ ընտրություններում հաղթած բոլոր ուժերին և թեկնածուներին անկախ կուսակցական պատկանելությունից: Մաղթում եմ լավ աշխատանք հանուն Հայաստանի և ի շահ Հայաստանի բոլոր քաղաքացիների:
Անհանգստացնում է, որ առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ մենք փաստացի չունենք խորհրդարանական ընդդիմություն: Հուսով եմ, որ դուք հասկանում եք դրա վտանգները և պատասխանատվությունը:
Հաջողություն եմ ցանկանում»,- իր էջում գրել է Արեն Ապիկյանը: