«Ի գործ` Հայաստանը փրկելու էս կոռուպցիայի ճիրաններից»
Advertisement 1000 x 90

«Ի գործ` Հայաստանը փրկելու էս կոռուպցիայի ճիրաններից»

Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԱԺ արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները արդեն կան ու անենք մի քանի արձանագրումներ, որոնք օբյեկտիվ իրականությունից են բխում.

-91-ից ի վեր սա առաջին համապետական ընտրություններն են, որոնք լայն հանրության աչքերում «կեղծվածի» ընկալում չունեն ու սա թերևս լավագույն դրական կողմն ա էս ընտրությունների: Էս կապակցությամբ շնորհավորում եմ բոլորիս:

-ԱԺ անցած ուժերի միջև իրական հակադրություն լինել չի կարող ու սա բավականին նվազեցնելու ա ապագա խորհրդարանում քաղաքական բանավեճի որակն ու ընդհանրապես կասկածի տակ ա առնելու դրա գործունեության հեռանկարը:

-ՀՀԿ-ՀՅԴ-ի` ԱԺ չանցնելու համար ուրախացել են շատ շատերը ու տպավորություն ա ստեղծում, որ շատերը մասնակցում էին զուտ նրա համար, որ էս երկու ուժերը չլինեին խորհրդարանում ու սա իրականում էդ «շատերի» համար win-win տարեբերակ ա: Իսկ թե «ինչի՞ չանցան էս երկու ուժերը ԱԺ» հարցին դեռ լիքը ժամանակ ունեն մտածելու ու պատասխանները գտնելու: Ու մի բան էլ. շատ դժվար ա լինել արտախորհրդարանական ընդդիմություն, բայց, եթե էդ դժվարությունը չես հաղթահարում, որպես ուժ դադարում ես գոյություն ունենալուց:

-Էն ուժերը, որոնք ՀՀԿ/ՀՅԴ-ից քիչ ձայն են հավաքել էս պահից սկսած խոսալու իրավունք ու տեղ չունեն: Էդ ուժերը հենց խոսում են իրանց ասում եք` «տղեեերք մեր ժողովուրդը ՀՀԿ-ին ձեզանից շատ ա վստահել, նենց որ սուս մնացեք»:

-Ես առավել քան վստահ էի, որ Ահաբեկչությունը Հայաստանում սատարում չունի ու էդ խմբի ԱԺ-ում չհայտնվելը իմ համար անակնկալ չէր, բայց ցավալի էր ստացած ձայների քանակը, որը մտահոգիչ ա ու նշանակում ա, եթե էդ խումբը որոշի ասենք գրավել ԱԺ-ն իրանց փողոցում էլի սատարողներ լինելու են ու չգիտես ինչի, ես վստահ եմ, որ էդ գրավման օրը հեռու չի:

-Եվ վերջինը. ես շատ ուրախ եմ, որ գործող կառավարությունը վերջնականապես ստացավ էն մեծամասնությունը, որով հնարավոր ա անել ամեն ինչ ու հիմա էլ ձեզ ոչ մի «հակահեղափոխություն» չի խանգարում: Ի գործ` Հայաստանը փրկելու էս կոռուպցիայի ճիրաններից:

Հ.Գ. Մնացածի մասին հաջորդիվ»:

ԱԺ արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները արդեն կան ու անենք մի քանի արձանագրումներ, որոնք օբյեկտիվ…

Gepostet von Narek Samsonyan am Montag, 10. Dezember 2018