Facebook-ն արգելել է սեռական ենթատեքստով գրառումները
Advertisement 1000 x 90

Facebook-ն արգելել է սեռական ենթատեքստով գրառումները

Facebook-ի տնօրենությունն օգտատերերին արգելել է այդ սոցիալական ցանցի հարթակում զետեղել ոչ միայն պոռնկագրություն, այլև տարփասիրական պարեր, մերկ մարդկանց լուսանկարներ և սեռական ենթատեքստով գրառումներ: Այդ դրույթները զետեղված են սոցցանցի նորացված կանոնների ժողովածուում:

Facebook-ն ընդունում է «սեռական բռնության և շահագործման խնդիրների նկատմամբ ուշադրության կարևորությունը», սակայն «բաժանիչ գիծ է տանում, երբ կոնտենտը հեշտացնում, նպաստում կամ կոորդինացնում է մեծահասակների միջև սեռական կապերը»: «Մենք նաև սահմանափակում ենք չափազանց սեքսուալ արտահայտությունները, որոնք կարող են հանգեցնել հետամտումների, քանի որ մեր գլոբալ հանրակցության որոշ մասը կարող է խիստ հիվանդագին ընկալել նման կոնտենտը, իսկ այն կարող է սահմանափակել իր ընկերների և ավելի լան լսարանի հետ կապվելու՝ մարդկանց հնարավորությունները»,- պարզաբանել է սոցցանցի վարչակազմը: