«Էս ամեն ինչի մեջ մենակ մի բան մութ մնաց. Սաթիկն ու Հակոբն ո՞վ էին, արա»
Advertisement 1000 x 90

«Էս ամեն ինչի մեջ մենակ մի բան մութ մնաց. Սաթիկն ու Հակոբն ո՞վ էին, արա»

Էդգար Կոստանդյանի հրապարակումը:

Հուսամ` նկատել եք, որ էս ջիջի-միջի, յանդեքս-մանդեքսների «ախպերս, մի հատ հինգ կդնես» ասող տաքսիստները «բալիկիս նկարը մեծացրեք-լայքեք» ասող սապլյակ կնանիքից ոչնչով չեն տարբերվում: Էս էպոսն, իհարկե, տաքսիստի մասին ա, բայց մի քիչ խորքից գամ:

Ուրեմն, ես մի հատ հին ընկեր ունեմ, որն էլ իր հերթին մի հատ հին կնիկ ունի (նկատի ունեմ` 10-12 տարվա): Կնիկն էլ, փաստորեն, էս խառը, ես կասեի վճռորոշ ժամանակներում որոշել ա հղիանա: Հերիք չի որոշել ա, նաև մինչև վերջ տեր ա կանգնել իր որոշմանը: Էդ բոլորն, ինչ խոսք, ինձ չի վերաբերում, բայց իմ կյանքը նենց դասավորվեց, որ էսօր` առավոտյան 7 անց 45, ինձ զանգում ա էդ ընկերս ու ասում, որ իրա կնգան Ագաթա Քրիստիի գրքերից ա պետք ու հենց հիմա: Ես, իհարկե, բացատրեցի, որ աշխարհը վաղուց Ֆոլքներ, Մարկես, Թրուայա ու Վիոլետ Գրիգորյան ա տվել, բայց դե հղի կնիկ ա, ապե, բեզպիծիմինուտ մայր ա, եթե մոր սիրտը դետեկտիվ ա ուզում, ո՞ր մի լավ տղեն կհակաճառի: Ասեցի` ես տենց գրքեր չեմ ունենում, ասեց` գիտեմ, ախպեր, բայց հենց հիմա ուզում ա կարդա, ընգերներիցս մենակ դու ես գրող, կարա՞ս ձեռ բռնես:

Իհարկե, յուրաքանչյուր իրեն հարգող գրող կթքեր հին ընկերոջ երեսին, բայց քանի որ ես ինձ չեմ հարգում, զանգեցի մի տեղ ու էդ գիրքը գտա:

Գտնելուն էլ, բնականաբար, հաջորդեց տաքսի կանչելը: Հենց նստեցի, վարորդը մայրական քնքշությամբ ասեց` «սպասի պատուհանը փակեմ, բռատ, մազերդ թաց ա, կհիվանդանաս»:

Հետո նկատեցի, որ Ազնավուր ա լսում: Որոշեցի խրախուսել տղային, ասեցի` շատ լավ ա, տաքսիի մեջ երբեք Ազնավուր չէի լսել:

Ու էդ պահին մատաղի փող հավաքողի դեմքով ասեց` «դե ինձ հինգ կդնես էլի, մեռնեմ քեզ»:

Ասեցի` օրագիրդ տուր դնեմ, չտվեց:

Հետո մի քիչ էլ գնացինք, կտրուկ աջ քաշեց, իմ կողմի պատուհանը իջացրեց ու բարձր գոռաց` «Շողիիիիիկ, ո՞ր կողմ ես գնում, նստի»:

Մինչև Շողիկը կնստեր, ինձ հարցրեց` «ոչինչ, չէ՞, ախպերս», ասի` հա, թող նստի:

Թարսի պես նստեց հենց իմ հետևը, ու ես ստիպված նստարանս մինչև բառդաչոկ առաջ տվեցի, որովհետև Շողիկը 200 կիլո էր ու մեքենայի մեջ չտեղավորվող, սարսափելի մեծ, մարտնչող կրծքեր ուներ:

Վարորդը Շողիկին պատմեց, որ ընտրությունների չի գնացել, որովհետև մեկ ա` էս երկրում բան չի փոխվելու, Շողիկն էլ ասեց, որ ինքը, Սաթիկն ու Հակոբն էն կնգան են ընտրել` Հարոյանին, չնայած` էն գլխից էլ գիտեին, որ չի անցնելու (փաստորեն, Հարոյանի սաղ ընտրազանգվածը միամիտ պալիտ արի):

Էդ պահին հասանք Ագաթա Քրիստիենց մոտ, ասեցի` էստեղ կանգնեք, բան վերցնեմ, գամ, վարորդն ասեց` Շող ջան, էրկու րոպե ա, շուտ գնա-գա մեր ախպերը, ու շարժվենք:

Մինչև գիրքը վերցրի, հետ եկա, արդեն պարզել էին, որ Պուտինը զանգել ա Նիկոլին, ասել ա` Սերժին ձեռ չտաս:

Ի՞նչ մեղքս թաքցնեմ, հինգ չդրեցի, ասեցի` կետ եմ դնում, մյուս անգամ որ պատրաստված չեղար, էս կետը երկուս ա դառնալու:

Ու էս ամեն ինչի մեջ մենակ մի բան մութ մնաց. Սաթիկն ու Հակոբն ո՞վ էին, արա:

© Օնորե դը Բառդակ «Ծայր Գորիո»