Երբեմն մեր կողմից սիրված, հաճախ նաև չսիրված, երգերը կարող են ավելի լավը դառնալ, եթե դրանք ընկնեն ճիշտ մարդկանց ձեռքը: Հենց այդ ճիշտ մարդկանցից են նաև այս նյութում ընդգրկված YouTube-յան աստղերը, որոնք լավ կամ վատ երգերն ավելի լավն են դարձնում իրենց քավըր տարբերակներով: Ահա հայտնի երգերի յուրահատուկ քավըր տարբերակներ ստեղծող երաժիշտներից երեքը՝
Ժասմին Թոմփսոն/ Jasmine Thompson
YouTube-ում հետևորդների թիվը՝ 3,243,449
Անգլո-չինական ծագում ունեցող Ժասմին Թոմփսոնը 2011 թվականին ստեղծել է իր YouTube ալիքը և սկսես հայտնի երգերի իր քավըր տարբերակներով կիսվել այդ: Նրա առաջին քավըրը եղել է Բրունո Մարսի «The Lazy Song» երգը։ Չակա Հանի «Ain’t Nobody» երգի քավըրը նրան մեծ հաջողություն է բերել Բրիտանիայի հիթ շքերթներում։ Ավելի ուշ երգչուհու երկրպագուներից մեկն այն ուղարկել է հայտնի գերմանացի պրոդյուսեր Ֆելիքս Յաենին, ում միջոցով էլ երգը 2015թ.-ին հիթ է դարձել և այսօրվա դրությամբ ունի մոտ 325մլն դիտում:
Քոնոր Մեյնարդ/ Conor Maynard
YouTube-ում հետևորդների թիվը՝ 8,513,560
Բրիտանացի երգիչ, երգահան և երաժշտական պրոդյուսեր Քոնոր Մեյնարդին կարող ենք համարել այսօր լայն տարածում գտած singoff-ի «ստեղծողը»: Բայց բացի այս «շարքից» մեյնարդը նաև իր յան էջում հրապարակում է հայտնի երգերի իր քավըր տարբերակները՝ միևնույն ժամանակ համագործակցում հայտնի դիջեյների և երաժիշտների հետ: Նա մեծ հաջողություններ է սկսել գրանցել դեռ 2010թ.-ից, երբ հայտնի երաժիշտ Ne Yo-ն համցանցում գտել է իր «Beautiful Monster» երգի քավըր տարբերակը Մեյնարդի կատարմամբ: Այդ թվականից սկսած Ne Yo-ն դարձել է Քոնորի առաջնորդը երգարվեստում: Նշենք նաև՝ Մեյնարդը նույնիսկ ձայնասկավառակ, տեսահոլովակներ է թողարկել ու մի շարք մրցանակաների արժանացել ու առաջադրվել:
Սեմ Ցույ/ Sam Tsui
YouTube-ում հետևորդների թիվը՝ 3,031,765
Երգիչ և երգերի հեղինակ Սեմ Ցույը ճանաչում է ձեռք բերել ներկայացնելով այնպիսի հայտնի երգիչների ստեղծագործությունների քավըրներ, ինչպիսիք են Ադելը, Բրիթնի Սփիրսը, Լեդի Գագան, Թեյլոր Սվիֆթը, Ջասթին Թիմբերլեյքը և ուրիշներ: Ցույը նաև օրիգինալ երգեր, մեդլիներ և մեշափներ է ստեղշում՝ համագործակցելով իր միջնակարգ դպրոցի դասընկեր, հայտնի YouTube-եր Կուրտ Հյուգո Շնայդերի հետ։ Երկուսին հաջողություն բերած աշխատանքներն էլ հիմնականում նրանց համագործակցության արդյունքում ստեղծված գործերն են: