Google-ը նշել է 2018 թվականի ամենատարածված հարցումները
Advertisement 1000 x 90

Google-ը նշել է 2018 թվականի ամենատարածված հարցումները

Google որոնիչը նշել է 2018 թվականի ամենատարածված հարցումները: Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, որն ամռանը տեղի ունեցավ Ռուսաստանում, տարածվածությամբ առաջին տեղն է գրավել որոնիչի օգտատերերի թվում:

Այնուհետեւ գալիս են այս տարվա գարնանը զոհված դիջեյ Avicii-ն ու սեպտեմբերին մահացած հիպ-հոպ կատարող Մակ Միլլերը: Նաեւ տարածված հարցումներ են դարձել Marvel Comics-ի գերհերոսների ստեղծող Սթեն Լին և «Սև հովազը» ֆիլմը:

Նորություններից օգտատերերին նաև հետաքրքրել են «Ֆլորենս» փոթորիկը, «ամերիկյան Mega Millions վիճակախաղի արդյունքները, «թագավորական հարսանիքը» և «ընտրությունների արդյունքները»: Google-ում փնտրված՝ ժողովրդականություն վայելող անձանց թվում են բրիտանացի արքայազն Հարիի կինը՝ Մեգան Մարքլը, երգչուհի Դեմի Լովատոն, դերասան Սիլվեստր Ստալոնեն, տեսաբլոգեր Լոգան Փոլը և ձեռնարկատիրուհի Քլոի Քարդաշյանը:



Նման նյութեր