Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը Life.panorama.am-ի հետ ամփոփել է տարին, նշել տարվա ձեռքբերումների ու կարուստների մասին:
«2018-ը հենց հունվարից սկսած ինձ համար նշանակալի էր՝ թե անձնական, թե մասնագիտական առումով: Այս տարին ինձ միայն հաջողություններ է բերել և ես դրա համար շնորհակալ եմ: Հուսով եմ, որ 2019-ը նույնպես նման հաջողություններ ինձ կբերի: Անցնող տարում անձնական կյանքում բացահայտումներ եմ ունցել, նաև՝ մարդկային կորուստներ, ու շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր 2018-ին ինձ լքեցին ու գնացին, իսկապես ես շնորհակալ եմ նրանց, որովհետև նրանց գնալով՝ ես գիտակցեցի, որ պետք է առաջ գնալ առանց նրանց, քանի որ նրանք իրենց դերակատարումն ունեցան արդեն և գնացին»,- անկեղծացավ Մարիամն ու խոսեց այս տարվա ցավոտ կողմերից.
«2018-ն ինձ ցավ պատճառեց այնքանով, որ տարավ ինձանից այն մարդկանց, ովքեր կային իմ կյանքում, բայց ես սովորեցի ուժեղ և կայուն լինել, և ամենակարևորը սովորեցի կառավարեռլ էմոցիաներս: Բայց բացի մարդկային «կորուստներից», այս տարին ինձ նաև նոր մարդկանց է բերել»:
Մարիամ Ալեքսանյանը խոստովանեց՝ փորձում է ամեն տարի դասեր քաղել, սովորել ավելի ճիշտ ապրել.
«Ամեն տարի եմ դասեր քաղում, տարին տարվա վրա սովորում եմ կյանքին նայել տարբեր տեսանկյուններից և սովորել ուրիշի օրինակներից»,- հավելեց նա ու շարունակեց.
«Ես այն մարդկանցից եմ, որ դաս է քաղում ուրիշի օրինակից: Դրանք ինձ համար փորձություններ են, որոնց միջով անցել են իմ կողքի մարդիկ, իսկ ես փորձում եմ օրինակ վերցնել, սովորել նաև ուրիշների սխալների վրա: Պետք է դաս քաղել բոլորից, նույնիսկ 2 տարեկան երեխայից»:
Իսկ գալիք՝ 2019-ից Մարիամը ունի իր սպասելիքները.
«2019-ից խնդրում, նաև մի քիչ պահանջում եմ, որ տարին ինձ մի փոքր հաջողություններ ու երջանկություն բերի, նաև առողջություն, և սա ցանկանում եմ բոլոր այն մարդկանց համար, ում շատ եմ սիրում: Վախենում եմ, որ իմ մտերիմների հետ կարող է ինչ-որ վատ բան կատարվել: Իսկ այն մարդկանց, ովքեր 2018-ին չեն գտել իրենց երջանկությունը կամ երջանկության աղբյուրը, թող 2019-ին գտնեն այն»,- ավարտեց դերասանուհին: