Նախօրեին լոնդոնյան Ալբերտ հոլում տեղի ունեցավ նորաձեւության ոլորտի ամենասպասված Fashion Awards մրցանակաբաշխությունը։
Բացի հղի Մեգան Մարքլին քննարկելուց, ով բեմ էր բարձրացել՝ հայտարարելու «Տարվա դիզայներ» անվանակարգում հաղթողին, շատերը քննարկում են նաեւ 2018-ի «Տարվա մոդել»-ին։ Այս մրցանակի համար պայքարում էին ոլորտի ամենավառ ներկայացուցիչները՝ Կայա Գերբերը, Բելլա Հադիդը, Վիննի Հարլոուը Ադուտ Ակեչը եւ Ադվոա Աբոան։
Արդյունքում մրցանակին արժանացավ սուպերմոդել Սինդի Քրոուֆորդի դուստր 17-ամյա Կայա Գերբերը։
«Տարվա մոդելին» առաջինը շնորհավորել են նրա ծնողները՝ Սինդի Քրոուֆորդը եւ Ռենդի Գերբերը, եղբայրը՝ Փրեսլին, ով եւս գործունեություն է ծավալում մոդելային ասպարեզում։