
Աշոտ Ասատրյանի հրապարակումը.
«Որոշ աղբյուրների փոխանցմամբ արդեն աշխատանքից ազատվել են Արցախի ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը, ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը և նախագահի խորհրդական Արշավիր Ղարամյանը:
Ադրբեջանի հանրապետության ղեկավարությունը նույնիսկ ամենալավ երազում այսպիսի բան չէր կարող տեսնել ու հավատալ:
Ինչ-որ մեկը կփորձի՞ հերքել այս լուրը, չնայած եթե թողել են այսքան տարածվի ուրեմն տակը մի բան կա: Սա իրականում ոչ տեղին ու սխալ քայլ է ու չի կարող որևէ կապ ունենալ հեղափոխության գաղափարախոսության հետ»: