
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի գրառումը. «Ռուսական 102-րդ բազայի զինծառայողի կողմից անմեղ կնոջ սպանությունը կարող է ավանդույթ դառնալ, եթե այն չբացահայտվի, ինչպես Պերմյակովի դեպքում։
Իսկ չբացահայտվելու տենդենցն ակնհայտ է, քանի որ ի սկզբանե փորձել են թաքցնել, թեկուզ այն պատճառով, որ ընտրությունների վրա ստվեր չընկնի։ Սա նողկալի պատճառաբանություն է։ Մյուս կարևոր հարցն այն է, թե ո՞վ է հոգալու այդ անպաշտպան ընտանիքի կեցությունը, ո՞վ է հետևելու քննության ընթացքին ու դատավարությանը, ի՞նչ միջոցներով։ Այս հարցերի պատասխանը առաջնահերթորեն պիտի տա կառավարությունը»։