SpaceShipTwo-ն հասել է 80 կմ բարձրությանը: Երեկ Virgin Galactic ընկերությունը բարեհաջող փորձարկել է VSS Unity (SpaceShipTwo) կոսմոպլանը, որի հիմքում հրթիռային ձգողականությունն է: Երկու օդաչուներից կազմված անձնակազմը 13.1 կմ բարձրությունից անջատվելով տանող ինքնաթիռից, ինքնուրույն շարունակել է վեր սլանալ: Հրթիռային շարժիչն աշխատել է 60 վայրկյան, հասնելով առավելագույն՝ 3 500 կմ/ժ արագության: Վերին կետը եղել է 82.7 կմ: Սա ռեկորդ է: Այնուհետև թռչող սարքը ճախրելով վերադարձել է Մոխավե անապատում գտնվող օդակայան:
Թռիչքի ժամանակ NASA-ն հովանավորել է հետևյալ ուսումնասիրությունները. փոշու մասնիկների ուսումնասիրություն, տատանումներից օգտակար բեռի համար նախատեսված փորձարարական սարքավորման վարքը:
Virgin Galactic-ը թռիչքը համարում է պատմական: Փաստորեն, սա քաղավիացիոն ուժերի առաջին թռիչքն է, որը մարդուն հասցրել է «տիեզերական դարպասի» մոտ:
Չի բացառվում, որ մոտ ապագայում սովորական մարդը կարողանա հիանալ իր մոլորակով՝ Տիեզերքից:
universemagazine.com
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը