
Դեկտեմբերի 14-ին, ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին, «Իմ քայլը» և «City of smile» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն այցելել է շվեյցարական «Genolier» կլինիկա, որը համարվում է Շվեյցարիայի Համադաշնության առաջնակարգ բժշկական ծառայություն մատուցող 5 լավագույն բժշկական հաստատություններից մեկը:
Ինչպես տեղեկացրին վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից, այցի ընթացքում «Genolier» կլինիկայի գործադիր տնօրեն Բաբս Սիկլետը ներկայացրել է կլինիկայի գործունեությունը, մատուցվող բժշկական ծառայությունները, այլ կլինիկաների համամետությամբ մատուցվող ծառայությունների առանձնահատկությունները:
Հանդիպման ընթացքում Աննա Հակոբյանը կարևորել է Հայաստանում «Genolier»-ի փորձի ներդրումը, որը կարող է անհամամետ բարձրացնել թե’ կյանքի որակը, թե’ բժշկական ծառայությունների արդյունավետությունը:
Հանդիպման ընթացքում նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել, որպեսզի առաջիկայում հայաստանցի բժիշկներ և բժշկական կենտրոններում աշխատող ադմինիստրատիվ աշխատակիցները կարողանան վերապատրաստման դասընթացներ անցնել կլինիկայում: