1989 թվականի հունիսին, համաշխարհային ռոք աստղերի մասնակցությամբ Լոնդոնում կազմակերպված «Ռոքն օգնում է Հայաստանին» («Rock Aid Armenia») բարեգործական մեծ համերգից հետո, ձայնագրվեց և թողարկվեց բրիտանական «Deep Purple» խմբի 1970-ականներին հանրահայտ «Smoke on the Water» երգի քավեր կատարումն ու տեսահոլովակը, որի վաճառքից գոյացած ողջ հասույթը կրկին ուղղվեց Սպիտակի երկրաշարժից տուժածների օգնության ֆոնդին:
Երգի ձայնագրության և հոլովակի նկարահանման աշխատանքներին մասնակցեցին աշխարհահռչակ «Deep Purple», «Pink Floyd», «Queen», «Black Sabbath» և այլ խմբերի երաժիշտներ, որոնց թվում էին ռոք լեգենդներ Յան Գիլանը, Ռիչի Բլեքմորը, Ջոն Լորդը, Թոնի Այոմին, Դեվիդ Գիլմորը, Բրայան Մեյը, Բրայան Ադամսը և այլն: 1990-ին թողարկվեց նաև «Ռոքն օգնում է Հայաստանին. Երկրաշարժի ալբոմ» («Rock Aid Armenia: The Earthquake Album») ամբողջական ձայնասկավառակը, որը նույնպես բարեգործական էր՝ երկրաշարժից տուժածներին օգնելու համար:
«Smoke on the Water» երգի նշված տեսահոլովակը՝