Հարսանեկան արարողության մեկնող Mercedes-ի վարորդը՝ վթարային իրավիճակի պատճառ. մեկ այլ Mercedes մխրճվել է փայտով բարձված ЗИЛ-ի մեջ. shamshyan.com (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հարսանեկան արարողության մեկնող Mercedes-ի վարորդը՝ վթարային իրավիճակի պատճառ. մեկ այլ Mercedes մխրճվել է փայտով բարձված ЗИЛ-ի մեջ. shamshyan.com

Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Այնթափ գյուղի սկզբնամասում նույն գյուղի բնակիչ՝ 25-ամյա Արմեն Սահակյանը իր վարած Mercedes մակնիշի 35 XF 209 համարանիշի ավտոմեքենայով մխրճվել է նույն գյուղի բնակիչ՝ 46-ամյա Արմեն Ղազարյանին պատկանող, կայանված վիճակում գտնվող փայտով բարձված ЗИЛ 103 մակնիշի 27 ԼՏ 624 համարանիշի ավտոմեքենայի հետնամասի մեջ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ ավագ տեսուչ Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Գևորգ Պողոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր եեն նախապատրաստվում։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Երևանի բնակիչ՝ 26-ամյա Նարեկ Մուրադյանը, ով Mercedes մակնիշի 90 TF 001 համարանիշի ավտոմեքենայով վթարային իրավիճակ է ստեղծել Ա. Սահակյանի համար, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ Ն. Մուրադյանը մասնակցելիս է եղել հարսանեկան արարողության և հարսանեկան շարասյունով մեկնում էին արարողության։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com