«Անմակարդակ նախարարը չի հասկանում, որ իր պահվածքով վիրավորում է բոլորիս»
Advertisement 1000 x 90

«Անմակարդակ նախարարը չի հասկանում, որ իր պահվածքով վիրավորում է բոլորիս»

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մեր «министр здравоохранения»-ն զավեշտալի կերպար է: Վաղուց էր պարզ, որ Կարեն Կարապետյանի կառավարության խնդրահարույց նախարարներից մեկը` առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն է… Առողջապահության սույն մենեջերը ի սկզբանե աչքի ընկավ իր ցինիկ պահվածքով՝ բոլորին վերեց էր նայում և դասեր տալիս…

Այնպիսի տպավորություն էր, որ Լ.Ալթունյանը ժամանել է ԱՄՆ-ից և ինչ-որ Նիգերում կամ Բուրկինա-Ֆասոյում նախարար է նշանակվել… Սակայն նրա երեկվա պահվածքն արդեն վերջն էր… ԱԺ-ում լրագրողների հարցերին պատասխանելիս այս ինքնահավանը ցուցադրել է իր անդաստիարակ և անմակարդակ լինելու փաստը ևս…

Մահացած ծննդկաններին վերաբերող հարցերի, սա տվել է հետևյալ պատասխանը. «Ես մեկ-երկու մահացած ծննդկանի դեպքով չեմ զբաղվում, դրանով զբաղվում են դատական մարմինները: Իմ համակարգը ամբողջ համակարգն է, ոչ թե մեկ-երկու բողոքավոր ծննդկանի բարեկամները։ Հասկացեք դա վերջապես: Մահվան դեպքում զբաղվում է դատավորը, մորգը…»:

Հետաքրքիր է, իսկ Ալթունյանը նույն պատասխանը կտա՞ր, եթե նույն խնդրի հետ հենց իր ընտանիքը առնչվեր… Անմակարդակ նախարարը չի հասկանում, որ իր պահվածքով վիրավորում է ԲՈԼՈՐԻՍ…
Պարզվեց, որ նախարար Լևոն Ալթունյանի համար մարդը տարրական անասուն է, քանի որ նա մարդկանց հաշվում է գլխաքանակով… Լրագրողների մյուս հարցին, որը վերաբերվում էր իր 8 խորհրդական ունենալու հանգամանքին, անլիարժեքության բարդույթով տառապող министр здравоохранения-ն պատասխանել է. «Ես այսօր կհաշվեմ դրանք և մենք կանդրադառնանք դրան մեր մյուս հանդիպմանը»:

…Եթե այս ինքնահավանի խորհրդականները մի փոքր ինքնասիրություն ունենան վաղը ևեթ իրենց հրաժարականի դիմումները կշպրտեն նրա երեսին, որ իմանա թե «դրանք»-ը ով են… Կամ ո՞վ է դրան թույլ տվել, որ պետբյուջեի հաշվին այդքան խորհրդականներ պահի,որ նույնիսկ չի էլ հիշում,թե քանիսն են նրանք… Նաև հետաքրքիր է, թե այդ բոլոր խորհրդականները բժշկական կրթություն ունե՞ն…

Հ.Գ. Դիմում եմ ՀՀ վարչապետ Կ.Կարապետյանին, որ ԴՐԱՆ՝ ՀՀ Առողջապահության նախարարին, անհապաղ դուրս շպրտի նախարարությունից, քանի որ նա զավեշտալի կերպար է…»:



Նման նյութեր