Կենդանիները կդառնան մարդկանց դոնորներ
Advertisement 1000 x 90

Կենդանիները կդառնան մարդկանց դոնորներ

Ներկայումս մարդկանց թիվը, ովքեր կարիք ունեն օրգանների փոխպատվաստման, գնալով աճում է: Բայց խնդիրը կայանում է նրանում, որ գտնել համապատասխան դոնոր բավական բարդ է: Դրան օգնում են բազմազան ֆիզիոլոգիական, ֆինանսական և այլ գործոններ: Նման դրության մեջ փոփոխություն մտցելը հնարավոր է միայն ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով: Մասնավորապես խոսքը գնում է մարդկային օրգանները կենդանիների մեջ զարգացնելու մասին:

Ներկայումս այդ հարցը բուռն քննարկվում է ճապոնացի գիտնականների կողմից: Ամբողջ հարցը նրանում է, որ նրանք ցանկանում են ստանալ թույլատրություն նման հետազոտության իրականացման համար: Հետազոտության հիմքը կազմում է այն, որ մարդու բնային բջիջները ներմուծվում են կենդանու սաղմի մեջ: Այս պրոցեսը կատարվում է այն նպատակով, որ ստացվի հիբրիդային սաղմ, որը այնուհետև տեղափոխվելու է կենդանու էգի օրգանիզմ: Կենսաբանների կարծիքով, կենդանու հիբրիդային օրգանիզմում, որտեղ ներմուծվել էր մարդու բնային բջիջ, զարգանում է լիարժեք ֆունկցիոնալ օրգան, օրինակ` թոք կամ երիկամ: Այնուհետև այդ օրգանը հնարավոր կլինի հեռացնել և փոխպատվաստել մարդուն:

14971204_10208067969201229_1534941641_n

Այժմ, հետազոտության տեխնիկական մասն ուսումնասիրելուց հետո, հետազոտողները ուսումնասիրում են պրոցեսը այլ տեսանկյուններից և մեծ ուշադրություն է դարձվում հատկապես էթիկական ասպեկտին: Հարկ է նշել, որ բոլոր հնարավոր նրբությունների ուսումնասիրման համար ստեղծվել է հատուկ խումբ, որի կազմում կան ոչ միայն գիտնականներ, այլև իրավագետներ և լրագրողներ:

Bionews