Facebook-ի 10 օգտակար հնարք, որոնց մասին չգիտեք (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Facebook-ի 10 օգտակար հնարք, որոնց մասին չգիտեք

Facebook-ում կան մի շարք օգտակար գործառույթներ, որոնց մասին գիտեն քչերը: Fabiosa.com-ը ներկայացրել է մի քանի հնարք:

Կառավարեք ձեր էջը

«Կարգավորումներ» հատվածում ընտրեք «Տարեգիրք և պիտակում» հատվածը, որտեղ հնարավորություն կա արգելել մարդկանց գրառումներ կատարել ձեր տարեգրքում: Հրապարակումներում ձեզ նշելու առնչությամբ կարող եք օգտագործել հետևյալ կարգավորումը. դուք կարող եք այն տեսնել նախապես և որոշել՝ արդյոք այն կցուցադրի ձեր տարեգրքում, թե ոչ:

Պիտակում

Ձեզ պիտակել են լուսանկարի կամ հրապարակման վրա, ինչը դուք չեք ցանկանում: Դուք կարող եք ջնջել պիտակը: Հրապարակման դեպքում հարկավոր է սեղմել աջ վերին անկյունում գտնվող կոճակը, լուսանկարների դեպքում՝ «Պարամետրեր»:

Երբ խնդիրը մարդիկ են

Եթե չեք ցանկանում, որ լրահոսում հայտնվեն անցանկալի ընկերների հրապարակումները, մտեք օգտատիրոջ էջ, աջ հատվածում կտեսնեք «Հետևում եք» կոճակը: Սեղմեք այդ կոճակին, ընտրեք չհետևել տարբերակը:

Թույլ մի տվեք ձեզ հրավիրել միջոցառումների

«Կարգավորումներ» հատվածում ընտրեք «Արգելափակում» տարբերակը: «Արգելափակել միջոցառման հրավերները» հատվածում գրեք այն ընկերոջ անունը, ով ձեզ հաճախ է նյարդայացնում՝ միջոցառումների հրավերներ ուղարկելով:

Անծանոթների անձնական կյանք

«Կարգավորումներում» ընտրեք «Ծանուցումներ» հատվածը, «Ինչի մասին եք ծանուցում» հատվածում ընտրեք ամենը, ինչի մասին չեք ցանկանում ծանուցումներ ստանալ:

Դիտարկեք սեփական էջը

Եթե ցանկանում եք տեսնել՝ ինչ տեսք ունի ձեր տարեգիրքը այլ օգտատերերի էջերով դիտարկելիս, մտեք ձեր էջը, «Դիտել գործունեության մատյանը» կոճակի կողքին երեք կետ կտեսնեք: Ընտրեք «Դիտել որպես» տարբերակը, և կարող եք տեսնել՝ ինչ տեսք ունի ձեր տարեգիրքը:

Ավտոմատ միացող տեսանյութեր

«Կարգավորումներում» ընտրեք «Տեսանյութեր» բաժինը, անջատեք «Տեսանյութի ինքնանվագարկում» կոճակը:

Անտաջեք զրուցարանը կոնկրետ մարդկանց համար

Եթե սոցիալական ցանցն անհրաժեշտ է աշխատանքի ժամին, իսկ մյուսների հաղոդրագրությունները խանգարում են աշխատել, կարող եք զրուցարանն անջատել կոնկրետ օգտատերերի համար: «Turn off chat» հատվածում զրուցարանն անջատելու մի քանի տարբերակ կա:

Պահպանեք հղումը

Երբեմն լրահոսում հայտնվում են հետաքրքիր տեքստեր կամ տեսանյութեր, որոնք այդ պահին կարդալու կամ դիտելու հնարավորություն չունեք: Facebook սոցիալական ցանցը հնարավորություն է տալիս պահպանել հղումը: Հրապարակման աջ հատվածում երեք կետ կա: Սեղմեք դրանց վրա, ընտրեք «Պահպանել հղումը»:

Խմբեր

Տարեգրքի ձախ հատվածում կարող եք տեսնել «Խմբեր» հատվածը: Յուրաքանչյուր խմբի դիմաց կարող եք տեսնել «Կարգավորումներ» հատվածը: Լքելով խումբը՝ կարող եք կարգավորումների միջոցով այնպես անել, որ ձեզ այլևս չկարողանան հրավիրել այդ խումբ:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը



Նման նյութեր