Նարեկ Սամսոնյան. «Մի քիչ բարություն բոլորիս»
Advertisement 1000 x 90

Նարեկ Սամսոնյան. «Մի քիչ բարություն բոլորիս»

Տեղեկացա թափառող շների վերաբերյալ քաղաքապետարանի որոշման մասին ու ասեմ, որ այս կառավարության քաղաքական թիմի նկատմամբ իմ ունեցած խիստ բացասական վերաբերմունքով հանդերձ խիստ ողջունում եմ քաղաքապետի նման որոշումը: Ցանկացած թափառող կենդանի ոչ թե փողոցում սպանվելու այլ խնամքի և ջերմ վերաբերմունքի կարիք ունի, իսկ դրա նվազագույնը նրանց կյանքի իրավունքից չզրկելն ա: Ուրախ կլինեմ, որ Երևանի փողոցներում թափառող շներին առանց մարդկանցից ունեցած վախի տեսնեմ, իսկ մարդկանց` կենդանիների նկատմամբ հոգատարությամբ լցված: Ապրեն ավագանու անդամներն ու քաղաքապետը:

Հ.Գ. Վերջերս գնացի Լորդին քաղցրավենիք առնելու ու ճանապարհին երկար քայլեցի, իսկ վերջում Լորդին քաղցրավենիք չէր մնացել, որովհետև ճանապարհին հանդիպած շներին էի կերակրել. խեղճերը նենց վախենալով էին մոտենում կեր վերցնելու, որ քիչ էր մնում նստեի կողքները, որ չվախենային: Աշխարհի ամենավատ բանը անօգնականների նկատմամբ անմարդկային լինելն ա: Մի քիչ բարություն բոլորիս»,- ֆեյսբուքյան էջում գրել է Նարեկ Սամսոնյանը:



Նման նյութեր