
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում այցելել է «Հոկտեմբերի 27-ի» գործով զինված խմբի պարագլուխ, ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանին և առանձնազրույց ունեցել նրա հետ:
Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արտակ Զեյնալյանը:
«Նրա հետ խոսել եմ, առանձնազրույց եմ ունեցել: Խոսվել է նաև նրա պահման պայմանների վերաբերյալ: Նաև կարող եմ ասել, որ խորհուրդ եմ տվել նրան զբաղվել սպորտով, որովհետև գիրացել էր»,- ասաց նախարարի պաշտոնակատարը: