Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կասեցրել է կիսաֆաբրիկատների արտադրամասի առանձին գործառույթը
Advertisement 1000 x 90

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կասեցրել է կիսաֆաբրիկատների արտադրամասի առանձին գործառույթը

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցների կողմից անցկացված վերահսկողական գործողությունների արդյունքում «ՏՈՒԿԱՍԱ» ՍՊԸ-ի կիսաֆաբրիկատների արտադրամասում (ք. Երևան) հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում: Լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է, որ արտադրվող «Պելմենի» արտադրատեսակը ՄԱՖԱՄ, իսկ «Կոտլետ հավի» արտադրատեսակը բորբոսասնկեր մանրէաբանական ցուցանիշներով չեն համապատասխանում սահմանված պահանջներին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, վերահսկիչը կասեցրել է «ՏՈՒԿԱՍԱ» ընկերության արտադրական առանձին գործառույթը, տվել է ժամանակ խախտումները վերացնելու համար, ինչպես նաև հանձնարարել է թողարկել փորձնական արտադրանք և ներկայացնել լաբորատոր փորձաքննության: