
ՀՀ առողջապահության նախարարի՝ ծննդկանների մահվան դեպքերի մասին արած հայտարարությունը, անմարդկային է, նման կարծիք Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը:
«Չափազանց զարմացած եմ նախարարի այդ արտահայտության վրա: Այս նախադասությունն անմարդկային է, էլ չեմ ասում առողջապահության նախարարին ոչ սազական: Առողջապահության նախարարին անգամ հակացուցված է նման բան մտածելը, ուր մնաց դրա մասին բարձրաձայնելը»,-ասաց նա:
Վերջինիս դիտարկմամբ՝ նախարարը թեև լուրջ արժեքներ ունեցող և կիրթ մարդ էր թվում, սակայն այդ մի նախադասությամբ ամեն ինչ փլուզեց:
Անահիտ Բախշյանն ընդգծեց, որ նման հայտարարությունից հետո նախարարի համար մեծ պատիվ կլինի մեկ օր առաջ հրաժարական տալը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: