Դերասանուհի Լուիզա Ներսիսյանը ոգևորված է այն միասնությամբ, որ ապրեց մեր ժողովուրդն ապրիլ-մայիս ամիսներին, բայց կարծում է, որ յուրաքանչյուրն ինքը պետք է ամուր կանգնած լինի երկու ոտքի վրա և հույս չդնի, որ որևէ մեկը պետք է գա փրկի իրեն։
«Սա իմ հայրենիքն է, և այստեղ և՛ դժվարությունները, և՛ երջանիկ պահերը բոլորն իմն են և ես դրա կրողն եմ, և ես պետք է անեմ այնպես, որ իմ կյանքը երջանիկ և հաջողակ լինի։ Եվ եթե յուրաքանչյուրն այդպես մտածի և ամեն մեկն իր տեղում գործի, վստահ եմ, որ շատ շուտով կունենանք լավ Հայաստան, իսկ դա կարող էին միշտ ունենալ, բայց ծուլանում ենք, հույսներս դնում ուրիշների վրա»,- ասաց նա։