
«Շիրակ կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վահան Թումասյանի հրապարակումը.
«Կարող եք շնորհավորել, փոքրիկ Անահիտը այլևս նոր, կահավորված և հարմարավետ բնակարան ունի: Բնակարանամուտը Սբ. Ծննդյան տոներին: «Շիրակ կենտրոնի» կողմից խորին երախտագիտություն եմ հայտնում կազմակերպիչներին՝ Յան ռադիոյին և Asbed Harmandayan-ին և ի հարկե բոլոր նվիրատուներին, հաշված օրերի դրամահավաքի ընթացքում ծանր պայմաններում բնակվող փոքրիկ Անահիտը և իր հայրը նոր բնակարան ունեցան: Շնորհակալ եմ` Herman Hintiryan-ին, Vartan Nazarian-ին և դրամահավաքին մասնակցություն ցուցաբերած իմ բոլոր ընկերներին:»: