#Տոնածառ ջան, տոնածառ… դե շարունակեք պաշտպանել և արդարացնել
Advertisement 1000 x 90

#Տոնածառ ջան, տոնածառ… դե շարունակեք պաշտպանել և արդարացնել

Իսկ դուք կարող եք շարունակել պաշտպանել և արդարացնել:

Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեում կրճատվել են վերելակների վերանորոգման, տրանսպորտի, փողոցների լուսավորության բյուջեներն ու ավելացվել պարգևատրումների, դրամական խրախուսումների և հատուկ վճարների, արտասահմանյան գործուղումների գծով ծախսերի, աշխատակազմի մասնագիտական զարգացման ծառայությունների բյուջեները…

☑️Պարգևատրումների, դրամական խրախուսումների և հատուկ վճարների բյուջեն նախորդ տարվա 758.5 մլն-ից աճել է մինչև 1 մլրդ 991.4 մլն: Ծախսային այս հոդվածը ավելացվել է 1մլրդ 232.9 մլն դրամով:

☑️Արտասահմանյան գործուղումների գծով ծախսերի բյուջեն նախորդ տարվա 62.7 մլն դրամից աճել է մինչև 112.7 մլն: Ծախսային այս հոդվածը ավելացվել է 50 մլն դրամով:

☑️Աշխատակազմի մասնագիտական զարգացման ծառայությունների բյուջեն նախորդ տարվա 9.2 մլն դրամից աճել է մինչև 169.1 մլն: Ծախսային այս հոդվածը ավելացվել է շուրջ 160 մլն դրամով:

? Տրանսպորտի բյուջեն նախորդ տարվա 15 մլրդ 196 մլն-ից նվազել է մինչև 13 մլրդ 275 մլն: Ծախսային այս հոդվածը նվազել է 1 մլրդ 920 մլն դրամով:

?Վերելակների հիմնանորոգման բյուջեն նախորդ տարվա 108.7 մլն-ից նվազել է մինչև 30.7 մլն: Ծախսային այս հոդվածը նվազել է 78 մլն դրամով:

?Փողոցների լուսավորման բյուջեն նախորդ տարվա 4 մլրդ 538 մլն-ից նվազել է մինչև 3 մլրդ 565 մլն դրամ: Ծախսային այս հոդվածը նվազել է շուրջ 1 մլրդ-ով:

#Թեբաէլթանկկոնյակչենխմելու
#տոնածառջանտոնածառ

Արման Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից



Նման նյութեր