SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության բաժիններից մեկի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մի տարօրինակ դեպքի փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,Կոտայքի մարզի բնակիչ՝ 44-ամյա Հարություն Օ-ն երեկ դիմել է Ոստիկանություն և հայտնել, որ 1 օր առաջ Լուսընթագի մայրը զանգահարել է իրեն և հայտնել, որ նա պետք է իրեն 400 հազար դրամ գումար տա։ Հարություն Օ.-ն փորձել է ճշշտել, թե ինչի համար նա պետք է գումար փոխանցի նրան, Լուսընթագի մայրը՝ Լենա Վ.-ն, ասել է, որ այդ գումարը նա պետք է փոխանցի, հակառակ դեպքում ինքը Ոստիկանությունում կհայտնի իր և իր տղայի՝ Կայծակ Օ.-ի միջև տեղի ունեցած սեռական հարաբերությունների մասին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: