Արփի Ոսկանյանի գրառումը. «Եթե ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia-ը մի երկու օր էլ չհայտնաբերի տասը օր առաջ գողաված՝ իմ ու ամուսնուս՝ Hambardzum Hambardzumyan-ի համակարգիչները, որոնց մեջ անտիպ եւ որեւէ այլ տեղ չպահված գրական գործեր ունենք, ես արդեն գողերին ինքս կբռնեմ։) Հա, որ բռնեմ, չհարցնեք, թե ոնց արեցի։)
Իսկ եթե լուրջ, հարգելի ոստիկաններ, խնդրում եմ՝ արագացրեք, համակարգիչների մեջ մեր տարիների անվերականգնելի աշխատանքն է, որ ամեն պահի կարող է ոչնչացվել։ Խոստանում եմ ձեր մասին նոր երգի բառեր գրել, եթե գտնեք։)) Եթե չգտնեք էլ, էլի եմ գրելու, նայեք։)»: