Դեկտեմբերի 15–ին Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի զորամասերից մեկում ականի պայթյունից վիրավորված ժամկետային զինծառայող Գևորգ Հովհաննիսյանը երեկ չէ առաջին օրը տեղափոխվել է Երևանի կայազորային հոսպիտալ։
Tert.am-ի հետ զրույցում հոսպիտալի պետ Վահան Գևորգյանը ասաց, որ Գևորգ Հովհաննիսյանի վիճակը գնահատվում է ծանր կայուն։ «Ձախ ոտնաթաթը ամպուտացվել է, դեմքի ձախ կեսի պատռվածք է առկա։ Վիրահատություններ ժամանակին արվել են, հիմա բուժում է ստանում, թեթևակի դրական դինամիկա կա»,- մանրամասնեց Հովհաննիսյանը։
Արցախի ՊԲ զորամասերից մեկում հրազենային վիրավորում ստացած Արգիշտի Հակոբյանի վիճակն էլ, ըստ Գևորգ Հովհաննիսյանի, կայուն ծանր է։ «Նույն էլ կասեի Արգիշտի Հակոբյանի մասին, այստեղ հրազենային գնդակային վիրավորում է, որովայնն ու կրծքավանդակը վնասված են։ Բավականին բարդ վիրահատություններ են կատարվել, հիմա վիճակը ծանր կայուն է գնահատվում, այստեղ բավականին լուրջ վիրավորում է։ Հսկողության տակ է, ասել, որ դեռ լավ է, վաղ է»,-եզրափակեց Հոսպիտալի պետը։
Ամբողջությամբ՝ tert.am