Ռուսաստանցի օնկոլոգները քաղցկեղի կանխորոշման նորարարական մեթոդ են մշակել
Advertisement 1000 x 90

Ռուսաստանցի օնկոլոգները քաղցկեղի կանխորոշման նորարարական մեթոդ են մշակել

Սեչենովի համալսարանի ռուսաստանցի գիտնականները քաղցկեղի ախտորոշման նոր միջոց են մշակել. արյան մեկ կաթիլն էլ բավական է: Արյան սովորական հետազոտությունը կարող է միջին փուլի քաղցկեղն ախատորոշել՝ թոքի, կրծքագեղձի, աղիքների, շագանակագեղձի, միզապարկի քաղցկեղ: Պետք է նկատի ունենալ, որ դրա համար հատուկ սարքավորում հարկավոր չէ:

Արդյունքների ստացման համար հարկավոր է կենսաքիմիական և իմունա-քիմիա-լյումինիսցենտային անալիզատորների վրա մի շարք թեստեր անցկացնել:

Ստացված ցուցանիշները՝ իսկ դրանք հարյուրից ավելի են, վերլուծության են ենթարկվում համակարգչային մոդելի ուղեղի միջոցով: Արհեստական ինտելեկտը ոչ միայն առանձնացնմում է հիվանդներին, այլև կոնկրետ ախտորոշում է տալիս: Վիրտուալ բժիշկը ուշադրություն է դարձնում ոչ միայն օնկոմարկերներին, այլև արյան 18 ցուցանիշներին (բորբոքման մարկերներ, հոմեոստազ, արյան մակարդելիություն և այլն):

Այժմ գիտնականները իրենց մշակման համար միջազգային արտոնագրի են սպասում, ինչպես նաև ՌԴ ԱՆ-ի պաշտոնական թույլտվությանը: Այդ ժամանակ սովորած նեյրորցանցը հնարավոր կլինի տեղադրել ցանկացած լաբորատորիայի համակարգչի մեջ:

vesti.ru