Աշոտ Ասատրյանի գրառումը. «ՀԱՊԿ քարտուղարի Բելառուսի թեկնածուն Ալիևի մտերիմն է։
Բելառուսը , որպես ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածու է ներկայացրել Ստանիսլավ Զասին։ Վերջինս առավել հայտնի է, որպես Բաքվի ռազմական ինսիտուտի շրջանավարտ։
Բացի Բաքվի ռազմական ինսիտուտը ավարտելուց Զասը հանդիսանում է ադրբեջանական ռազմական ղեկավարության շատ մտերիմ անձնավորություն։ Զասը նաև բավականին մտերիմ է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Ստանիսլավ Զասը հանդիսացել է նախաձեռնող Բելառուսի կողմից Ադրբեջանին ռազմական տեխնիկա մատակարարելու գործում և հանդես է եկել , որպես միջնորդ երկու երկրների կողմից։
Եթե նույնիսկ Զասը մինչև 2020 թվականը չզբաղեցնի այս պաշտոնը, ապա մեծ է հավանականությունը, որ 2020 թվականից հետո նա է ստանձնելու այդ պաշտոնը, քանի որ արդեն օրենքով Բելառուսի հերթն է լինելու։
Իսկ Ալիևը արդեն իր նպատակների մեջ ընդգծել է, որ եկող տարվանից փոփոխություններ են սպասվում Արցախի հարցի լուծման վերաբերյալ։ Դրան գումարած ամեն առիթ բաց չի թողնում, որպեսզի պատերազմի և ռազմական գործողությունների մասին հիշատակի։
Իսկ ՀԱՊԿ-ում Ադրբեջանի չլինելու պարագայում, Ստանիսլավ Զասը կդառնա նաև Ադրբեջանի անմիջական ներկայացուցիչը այդ կառույցում»։