Ազգային ժողովի 6-րդ գումարման պատգամավորներն այս օրերին իրենց իրերն են հավաքում: Նրանք ազատում են իրենց արդեն նախկին աշխատասենյակները, որպեսզի մի քանի օրից դրանք հանձնվեն 7-րդ գումարման խորհրդարանի պատգամավորներին:
Հեռանալիս պատգամավորները իրենց հետ տանում են իրենց գույքը: Հատկապես ՀՀԿ-ական պատգամավորների գույքը շատ թանկարժեք է: Մեր նկարահանումների ժամանակ ԱԺ աշխատակիցները բանվորների հետ դատարկում էին ՀՀԿ-ական Արամ Հարությունյանի աշխատասենյակը: Այնտեղից բանվորները տանում էին պահարաններ, գեղանկարներ, սեղաններ, բազմոցներ: Սակայն, ուշագրավն այն է, որ Հարությունյանը չէր եկել իր գույքի հետևից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ factor.am