Դեկտեմբերի 19-ին, ժամը 12:55-ին Երևան քաղաքի Կորեայի ձորում գտնվող ջրանցքում կորած քաղաքացու (Ն. Բ., ծնված 1955 թ.) որոնողական աշխատանքները վերսկսվել են:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, փրկարարները ջրանցքից դուրս են բերել Ն. Բ.-ի դին: