Facebook-ն օգտատերերի անձնական տվյալների հասանելիություն է տրամադրել տասնյակ ընկերությունների. NYT
Advertisement 1000 x 90

Facebook-ն օգտատերերի անձնական տվյալների հասանելիություն է տրամադրել տասնյակ ընկերությունների. NYT

Facebook սոցիալական ցանցի վարչությունը երկար տարիների ընթացքում օգտատերերի տվյալների, մասնավորապես անձնական տվյալների հասանելիություն է տրամադրել մոտավորապես 150 ընկերությունների: Այս մասին ասված է The New York Times (NYT) թերթում հրապարակված հոդվածում:

Թերթի տեղեկատվությամբ՝ սոցցանցի գործընկերների թվում եղել է «Յանդեքսը»: Հրատարակության լրագրողները զրուցել են Facebook ընկերության նախկին աշխատակիցների հետ, ընկերություն, որին է պատկանում համանուն սոցիալական ցանցը, ինչպես նաև ծանոթացել են այն փաստաթղթերին, որոնք պատրաստել է վերջինիս՝ այլ կառույցների հետ գործընկերային հարաբերություները հսկող ստորաբաժանումը: Նյութում նշված է, որ «շատ տարիների ընթացքում Facebook-ն աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ընկերություններից մի քանիսին տրամադրել է օգտատերերի անձնական տվյալների ավելի խորը հասանելիություն, ինչով, ըստ էության, բիզնեսի գծով այդ գործընկերները հանվել են անձնական տեղեկատվությանը վերաբերող՝ ընկերության սովորական կանոնների գործողության ազդեցությունից: Ինչպես ասված է նյութում, սոցցանցի վարչությունը, մասնավորապես, Microsoft-ի մշակած Bing որոնողական համակարգի համար բացել է այն բոլոր անձանց անունների հասանելիությունը, որոնք նշված են Facebook-ի օգտատերերի ընկերների ցուցակներում՝ առանց վերջիններիս համաձայնության: Spotify և Netflix ծառայություններն իբր հնարավորություն են ունեցել ընթերցելու այն հաղորդագրությունները, որոնք օգտատերերը փոխանակել են սոցցանցում: Facebook-ում, ինչպես ասված է նյութում, Amazon առցանց մանրավաճառին թույլ են տվել իմանալ այն մարդկանց անուններն ու տվյալները, որոնք մտնում են օգտատերերի ընկերների ցուցակների մեջ:



Նման նյութեր