
Ռուբեն Շուխյանի ֆեյսբուքյան հրապարակումներից. «Այսպիսին էր Երևանի հանրահայտ «Կազիրյոկ» սրճարանն իր «դասական» կերպարանքով 1970-ականների սկզբին: Ի դեպ, Մաշտոցի պողոտայում՝ Օպերայի շենքի հարևանությամբ գտնվող այս սրճարանը թերևս ներկայումս Երևանում գործող ամենահին սրճարաններից մեկը կարելի է համարել՝ այն կառուցվել և բացվել է 1956 թվականին և մինչ այժմ էլ գործում է նույն տեղում»: