Մենք Սևանը չսիրող, նրա հետ որևէ հոգևոր կապ չունեցող բնակչություն ենք, նրա արժեքը չենք հասկանում
Advertisement 1000 x 90

Մենք Սևանը չսիրող, նրա հետ որևէ հոգևոր կապ չունեցող բնակչություն ենք, նրա արժեքը չենք հասկանում

Արա Արայանի գրառումը:

«Սևանից տարեկան 300-400 միլյոն խմ ջուր է բաց թողնվում:

Չինաստանում ջրի խնդիր կա, չինացիներն ուզում են Ռուսաստանից իրենց երկիր ջրամատակարարման խողովակաշարեր կառուցել: Առաջին փուլով մինչև 2026 թվականը նախատեսվում է կառուցել ջրատար 600-700 միլյոն խմ հզորությամբ, ԱՐԺԵՔԸ մոտ 14 մլրդ դոլլար:

Սրան հաջորդելու է երկրորդ փուլը մինչև 2040 թվականը: Ծրագրի ընդհանուր արժեքի կազմելու է մոտ 70 մլրդ դոլլար:

Չինաստանում մեկ շնչին բաժին է ընկնում 2 500 խմ ջուր, իսկ Ռուսաստանում 30 000 խմ:

Հայաստանում Սևանի առկայությամբ ունենք ջրի պակաս, ուղղակի մսխում ենք մեզ բաժին հասած անգին հրաշքը:

Ջուրը նավթից թանկ արժե, մեր խելքի բանը չէ: Մենք Սևանը չսիրող, նրա հետ որևե հոգևոր կապ չունեցող բնակչություն ենք, նրա արժեքը չենք հասկանում:

Փնթի ենք ու ծայրահեղ խավարամիտ…»:

Հղումը: