Երեկ, դեկտեմբերի 19-ին, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Վահե Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 17-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Ժամը 18:00-ի սահմաններում Աբովյան-Ջրաբեր ավտոճանապահին բախվել են Երևանի բնակիչ, 36-ամյա Սեյրան Բաղդասարյանի վարած Mercedes G500 մակնիշի 96 GG 666 համարանիշի և Նոր Հաճն քաղաքի բնակիչ, 21-ամյա Կարեն Հայրապետյանի վարած Opel մակնիշի 81 FR 881 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Կ. Հայրապետյանի ուղևոր, Աբովյան քաղաքի բնակիչ, 19-ամյա Աննա Խուգլարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աբովյան բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: