Facebook–ի վարչակազմը խոստովանել է, որ հնարավորություն է տվել խոշոր տեխնոլոգիական ընկերություններին ստանալ օգտատերերի անձնական տվյալները, բայց պարզաբանել է, որ օգտատերերն իրենք են տվել համաձայնություն։ Նման հայտարարություն ընկերությունը հրապարակել է այսօր իր բլոգում։
Նշվում է, որ նման կարգավորումները թույլ էին տալիս մարդկանց իրենց էջը բացել Facebook–ում սարքերի ու հարթակների վրա, որոնք մշակել էին Apple, Amazon ու Yahoo ընկերությունները։ Բացի այդ, օգտատերերը կարող էին տեսնել ընկերների խորհուրդները այնպիսի հավելվածներում, ինչպիսիք են Netflix, New York Times ու Spotify–ը։
«Այդ գործընկերային ծրագրերից կամ գործառույթներից ոչ մեկն ընկերություններին տեղեկատվություն մուտքի հնարավորություն չէին տալիս առանց մարդկանց համաձայնության»,- ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոտսին, ընկերության բլոգում գրել Է Facebook-ի ստորաբաժանումներից մեկի տնօրեն Կոնստանտինոս Պապամիլտիադիսը:
Spotify եւ Netflix ծառայությունները հնարավորություն են ունեցել ընթերցելու այն հաղորդագրությունները, որոնք օգտատերերը փոխանակել են սոցցանցում: Facebook-ում, ինչպես ասված Է նյութում, Amazon առցանց մանրավաճառին թույլ են տվել իմանալ այն մարդկանց անուններն ու տվյալները, որոնք մտնում են օգտատերերի ընկերների ցուցակների մեջ։
Այնուամենայնիվ` Facebook–ը խոստովանել է, որ պետք է ավելի խիստ հսկի այն, թե ինչպես են գործընկերներն ու մշակողները սոցցանցերի հարթակների միջոցով տեղեկություն ստանում։ Հայտարարության մեջ նշվում է, որ հիմա ընկերությունը բազում գործընկերությունների դադարեցման գործընթացի մեջ է։
Նյութում նշված է, որ «շատ տարիների ընթացքում Facebook-ն աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ընկերություններից մի քանիսին տրամադրել է օգտատերերի անձնական տվյալների ավելի խորը հասանելիություն, ինչով, ըստ էության, բիզնեսի գծով այդ գործընկերները հանվել են անձնական տեղեկատվությանը վերաբերող՝ ընկերության սովորական կանոնների գործողության ազդեցությունից: Ինչպես ասված է նյութում, սոցցանցի վարչությունը, մասնավորապես, Microsoft-ի մշակած Bing որոնողական համակարգի համար բացել է այն բոլոր անձանց անունների հասանելիությունը, որոնք նշված են Facebook-ի օգտատերերի ընկերների ցուցակներում՝ առանց վերջիններիս համաձայնության: