Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի գրառումը.
«Ասում եմ՝ կարող ա մենք կլասիկ գժանոցում ենք կամ մեզ են կլասիկ գժի տեղ դրել:
ԲՀԿ-ն հաղորդագրություն է տարածել, թե տնտեսական հեղափոխության առաջին քայլն արված է… Մինչ մտածում էի, որ կկարդամ հերթական նոր խոշորագույն ներդրման մասին, պարզվեց՝ Գագիկ Ծառուկյանը ընդամենը կասեցրել է այևս շահութաբեր չհամարվող ու սննակության գնացող ցեմենտի գործարանի կոլապսը, մի քանի տարով հրաժարվել շահույթ ունենալուց, արել է որոշ ներդրումներ տեխնիկական վերազինման ուղղութամբ, հանձնարարել ոչ մեկին չկրճատել, որքան էլ վիճակը դա ստիպում է… Մի խոսքով իր սեփականությունն ու դրա ռիսկերն է կառավարել: Լավ բան է արել, դրվատելի է, բայց…
Իմ իմանալով սա կոչվում է ճգնաժամի կառավարում, կամ սնանկացման կանխարգելում, բայց որ սա տնտեսական հեղափոխություն է, դրա մասին մտքովս անցնել էլ չէր կարող…
Վայ, էս ինչ եք անում, ես ձեր կլասիկ ցավը տանեմ…»: