«Որոշեցի մի քիչ քչփորել ու անհատական օրինակներով արտահայտել մտքերս». Աշոտ Խուրշուդյան
Advertisement 1000 x 90

«Որոշեցի մի քիչ քչփորել ու անհատական օրինակներով արտահայտել մտքերս». Աշոտ Խուրշուդյան

Տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանի հրապարակումը.

«Ներառական տնտեսության, ստվերի, «ճորտատիրական» մտածողության ու հաճախ հնչող ստերի մասին։

Սկսեմ ստերից։ Երբ այս կամ այն խոշոր բիզնեսմենը հայտարարում է, թե այսքան կամ այնքան աշպատող ունի՝ հիմնականում ստում է։ Աշխատատեղը դարձել է պոպուլիստական այն «ոսկյա բանալին», որը կամ ուռճացվում է, երբ պետք է պետությունից սուբսիդիա, հարկերի հետաձգում կամ այլ աջակցություն ստանա, կամ էլ փոքրացվում է, երբ պիտի մտնի ստվեր ու քիչ հարկ տա։
Նման ստեր շատ կան նաև կառավարության որոշումներում, երբ նախարարը ներկայացնում է, թե ինչքան աշխատատեղ են պատրաստվում ստեղծել։ Որոշեցի մի քիչ քչփորել ու անհատական օրինակներով արտահայտել մտքերս։
Լավագույն հետքխուզական գործիքը, որ կիրառել եմ 1000plus.am սայթն է. մուտքագրում ես ֆիրման ու տեսնում, թե քանի աշխատողի համար են վճարել 1000-ական դրամները։ Այսինքն, վճարած թիվը բաժանելով 1000-ի ստանում ես աշխատողների թվաքանակը»։